Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Ի վիճակի՞ ենք համազգային ջանքերով այդ հարցերը բարձրացնել

Ի վիճակի՞ ենք համազգային ջանքերով այդ հարցերը բարձրացնել
14.12.2025 | 12:08

Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքով ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված։

Երկու հետևություն մեզ համար.

1. Եթե ԱՄՆ նախագահի առջև հստակ, նպատակաուղղված կերպով և սրտացավորեն դրվեր (դրվի) Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։

2. Եթե ԱՄՆ նախագահի առջև հայ ժողովրդի կողմից (Հայաստանում, ամերիկահայերի, մյուս Սփուռքի) առաջ քաշվի մեր քաղբանտարկյալների ազատության հարցը, ապա մեծ է հավանականությունը որոշակի, եթե ոչ ամբողջական հաջողության։

Ի՞նչ եք կարծում, ի վիճակի՞ ենք համազգային ջանքերով այդ հարցերը բարձրացնել։

Օրինակ, ցանցային և պերմանենտ աշխատանքից բացի մի 30 000-ոց հանրահավաք կազմակերպել ԱՄՆ նախագահին ուղղված իմ նշած երկու հարցերի շուրջ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 3641

Մեկնաբանություններ